Հոդվածներ

The Athletic-ի լրագրող Կորտեգանայի նորությունների ամփոփում
20.05.2025
557 0
  • «Ռեալը» չի բացառում նոր կիսապաշտպանի ձեռքբերման հնարավորությունը, հատկապես՝ կրեատիվ հատկություններով ֆուտբոլիստի։ Չնայած մամուլում արդեն սկսել են շրջանառվել որոշ անուններ՝ ինչպես Շտիլերը և Ռեյնդերսը, ներկայումս ակումբը որևէ մեկի հետ բանակցություններ չի վարում։

  • Վերջնական որոշումը՝ ձեռք բերել նոր կիսապաշտպան, թե ոչ, կախված կլինի ԱԱԱ–ում «սերուցքայինների» ելույթներից, ինչպես նաև ներկա ֆուտբոլիստներից որևէ մեկի հնարավոր հեռանալուց։ Միևնույն ժամանակ, հաշվի կառնվի նաև Խաբի Ալոնսոյի կարծիքը։

  • Ակումբը հատուկ ուշադրություն է դարձնում ձախ պաշտպանների դիրքի ուժեղացմանը։ Այս պահին «Ռեալ» տեղափոխության ֆավորիտը Կարերասն է, թեև բանակցությունները դեռևս առաջընթաց չեն գրանցել։ Ակումբին առաջարկվել են նաև Գրիմալդոն և Կերկեզը, բայց քիչ հավանական է, որ «Ռեալը» այս տրանսֆերային պատուհանում գնի «Բորնմութի» երկու խաղացողի։

  • Մոդրիչի և Լուկաս Վասկեսի պայմանագրերի երկարաձգման հարցը որոշվելու է այս շաբաթ։ Եթե խորվաթը ցանկություն հայտնի մնալ ակումբում, նա հավանաբար կանաչ լույս կստանա՝ հաշվի առնելով նրա ներդրումն ու փորձը։ Իսկ Լուկասի իրավիճակն այլ է՝ իր դիրքում առկա ուժեղ մրցակցության պատճառով։

  • ԱԱԱ–ում Ալեքսանդր-Առնոլդի մասնակցության համար «Ռեալը» պատրաստ է որոշակի ֆինանսական քայլերի, օրինակ՝ վճարել նրա աշխատավարձը «Լիվերպուլում» հունիս ամսվա համար։ Սակայն այժմ մնում է միայն հետեւել զարգացումներին և սպասել՝ արդյոք «սերուցքայիններին» կհաջողվի՞ ձեռք բերել բրիտանացուն մինչ ԱԱԱ-ն, թե՞ նա նորամուտը նոր թիմում կնշի միայն հաջորդ մրցաշրջանից։

  • Հյոյսենը ձեռք է բերվել Ալոնսոյի պահանջով։ «Ռեալը» վճռական քայլեր է արել 20-ամյա կենտրոնական պաշտպանի ձեռքբերման ուղղությամբ՝ հաշվի առնելով նոր գլխավոր մարզչի հետաքրքրվածությունը։ Ֆուտբոլիստը նույնպես մեծ դեր է ունեցել այս տրանսֆերում։


Ամենակարդացված