Անգլիական «Տոտենհեմի», Մադրիդի «Ռեալի» և Ուելսի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը դարձյալ հանդես կգա որպես ֆուտբոլային փորձագետ հեռուստատեսությունում։ Այս մասին հայտնում է Football on TNT Sports-ի պաշտոնական էջը սոցիալական ցանց X-ում։
Բեյլը աշխատելու է փորձագետի դերում Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպման ժամանակ, որը կկայանա մայիսի 21-ին. լոնդոնյան «Տոտենհեմը» մրցելու է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Հաղորդման թիմում ընդգրկված կլինեն նաև հայտնի նախկին ֆուտբոլիստներ Ռիո Ֆերդինանդը, Գլեն Հոդլը, Ռոբի Սավիջը և Փոլ Սքոուլզը։
Հիշեցնենք, որ Բեյլն արդեն մեկ անգամ աշխատել է որպես փորձագետ TNT Sports-ի եթերում՝ Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլ» – «Ռեալ» (2-0) խաղի ժամանակ։
Գարեթ Բեյլը «Տոտենհեմում» խաղացել է երկու փուլով՝ 2007-ից 2013 թվականը և 2020-ից 2021 թվականը։
Fanat, Realmadrid.am