Հոդվածներ

Վալենսիայի քաղաքապետը տարածել է Վինիսիուսին վիրավորող գրառումը
03.03.2024
3129 0

Վալենսիայի քաղաքապետ Մարիա Խոսե Կատալան, Իսպանիայի առաջնության 27–րդ տուրում կայացած «Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ» (2-2) խաղից հետո X–ում տարածել է մի գրառում, որտեղ վիրավորում են «Արքայական ակումբի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին։

Լևագրող Պակո Լյորետի գրառման մեջ ասվում է հետևյալը․ «Հերթական լարված հանդիպումը։ «Մեստալյան» արժանի չէր պարտության, «Վալենսիան» հերոսական էր։

«Ռեալի» 7 համարը զրպարտիչ է, կոպիտ ու կոնֆլիկտի գնացող, որը մարտահրավեր է նետում մրցակիցներին ու երկրպագուներին։ Խայտառակ պահվածք»։

Հիշեցնենք, որ 90+9–րդ րոպեին մադրիդցիների կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը գոլ խփեց, սակայն գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսոնան չհաշվեց այն՝ խաղի ավարտը ազդարարելով բառացիորեն վայրկյաններ առաջ։

Դրանից հետո «Ռեալի» ֆուտբոլիստները նետվեցին մրցավարի ուղղությամբ և վիճաբանության համար կարմիր քարտ ստացավ Ջուդ Բելինգեմը։


Ամենակարդացված