Հոդվածներ

Evening Stadard. Ամռանը «Տոտենհեմը» կփորձի հրավիրել Ռամոսին
29.12.2020
2011 0

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը դեռևս չի կարողանում ակումբի հետ համաձայնության գալ նոր պայմանագրի հարցում:

Ինչպես հաղորդում է Evening Stadard-ը, «Տոտենհեմը» կփորձի ձեռք բերել իսպանացուն գալիք ամռանը, եթե վերջինս նոր համաձայնագիր չստորագրի մադրիդյան թիմի հետ:

Նշվում է, որ Ռամոսի տեղափոխությամբ անձամբ հետաքրքրված է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով մտադիր է ամրացնել պաշտպանությունը 2021/22 մրցաշրջանից առաջ:

Ընթացիկ  մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 արդյւոնավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված