• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ալոնսո․ «Այն, ինչ աշխատում էր «Բայերում», կարող է չաշխատել այլ ակումբում»

Հոդվածներ

Ալոնսո․ «Այն, ինչ աշխատում էր «Բայերում», կարող է չաշխատել այլ ակումբում»
17.05.2025
544 0

Կարճ հարցազրույց «Ռեալի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուի հետ

«Իմ հաջորդ ակու՞մբը։ Որտեղ էլ հայտնվեմ, ուզում եմ լինել երջանիկ։ Ուզում եմ վայելել իմ աշխատանքը։ Հաջողության համար պետք է շատ աշխատել, ունենալ լավ թիմ, ինչպես նաև զգալ, որ ամեն ինչ ճիշտ ես անում։

Իհարկե, կա նոր փորձ ձեռք բերելու և նոր բան փորձելու ցանկություն։ Այն, ինչ աշխատում էր «Բայերում», կարող է չաշխատել այլ ակումբում։ Այդ պատճառով ամեն ինչ պետք է վերլուծել, բայց այդ վերլուծությունն անպայման կօգնի ավելի լավը դառնալ։

Մեր անցած տարվա հաղթանակների վճռորոշ գործոնը ֆուտբոլիստներն էին։ Նրանք վստահեցին ինձ, հավատացին ինձ, հետևեցին ինձ։ Ես դա զգում էի, և դա ինձ համար պատիվ էր»։


Ամենակարդացված