«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն չի կարծում, որ իր թիմի խաղը կախված է իրենից։
«Օլիմպիակոսի» դարպասը 4 գոլ ուղարկելուց հետո ֆրանսիացին պատասխանել է լրագրողի հարցին։
«Պետք չէ ասել, որ թիմը կախում ունի ինձանից։ Ամենայն հարգանքով, բայց կարծում եմ, որ հարցը վատն է։
Յուրաքանչյուրն իր աշխատանքն ունի թիմում։ Իմ առաջադրանքը գոլ խփելն է, բայց կարող եմ ասել, որ առանց մյուս ֆուտբոլիստներին, մենք չենք հաղթի։ Ես չեմ կարծում, որ այստեղ ինչ որ կախվածություն կամ նման որևէ այլ բան կա։ Ըստ իս, դրանք ուղղակի կողմնակի անձանց կամ լրագրողների հորինվածքներն են». նշել է Մբապեն։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն