Հոդվածներ

Մաստանտուոնոն` Յամալի հետ համեմատության մասին
09.10.2025
339 0

Մադրիդի «Ռեալի» 18-ամյա վինգեր Ֆրանկո Մաստանտուոնոն պատասխանել է լրագրողների հարցին՝ իրեն «Բարսելոնայի» աստղ Լամին Յամալի հետ համեմատելու վերաբերյալ։

«Ֆուտբոլում նման բանավեճեր միշտ էլ լինում են։ Թերթերը վերնագրեր են ստեղծում, բայց դա ինձ չի անհանգստացնում, որովհետև ես ինձ ոչ մեկի հետ չեմ համեմատվում։ Լամինը հիանալի խաղացող է, որը հիմա իր կարիերայի անհավատալի փուլում է, իսկ ես պարզապես փորձում եմ կենտրոնանալ իմ գործերի վրա», — ասել է Մաստանտուոնոն DSports-ին տված հարցազրույցում։

Ընթացիկ մրցաշրջանում Մաստանտուոնոն «Ռեալի» կազմում անցկացրել է 9 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։ Յամալը մասնակցել է հինգ խաղի, որոնցում դարձել է երկու գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված