Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը կարծում է, որ «Բարսելոնան» չափազանց կախված է որոշ խաղացողներից, ինչը կարող է ազդել թիմի արդյունքների վրա Չեմպիոնների լիգայում։
««Բարսելոնան» ունի Եվրոպայում ամենագրավիչ խաղային ոճերից մեկը, եթե ոչ՝ ամենագրավիչը։ Սակայն նրանք մեծ ռիսկի են դիմում, որովհետև եթե Յամալի, Պեդրիի կամ Ռաֆինյայի օրը չստացվի, ցանկացած թիմ կարող է հարված հասցնել «Բարսային»։ Ներառյալ՝ դուրս թողնել նրանց Չեմպիոնների լիգայից։
Անցած մրցաշրջանում հենց այդպես էլ եղավ՝ կիսաեզրափակչում «Ինտերի» դեմ։ Այս տարի նույնը կարող է կրկնվել։ Ինչ-որ պահի «Բարսելոնան» անպայման կհանդիպի այնպիսի մրցակցի, որը կօգտվի նրանց թույլ կողմերից», — Կրոսի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Fanat, Realmadrid.am
Հայերեն