«Ռեալի» բրազիլացի հարձակվող Էդնդրիկը մերժել է ակումբի՝ վարձակալության հիմունքներով այլ ակումբ տեղափոխվելուառաջարկը, քանի որ ցանկանում պայքարել հիմնական կազմում տեղի համար։
19-ամյա ֆուտբոլիստը Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ դեռևս խաղադաշտ դուրս չի եկել վնասվածքից վերականգնվելուց հետո, սակայն հաշվի առնելով Գոնսալո Գարսիայի համբավը, բրազիլացու համար բավական բարդ է լինելու դա։
«Սերուցքայինները» ցանկանում էին, որ նա վարձակալության հիմունքներով այլ ակումբ տեղափոխվեր, որպեսզի ավելի շատ խաղային պրակտիկա ունենար։ Հետաքրքրվող ակումբներից էր «Վալենսիան»։
Սակայն, ըստ Cadena Cope-ի, բրազիլացին ու իր շրջապատը կտրականապես դեմ են եղել այդ տարբերակին։
Նրա գործակալ Ֆրեդերիկո Պենան օրերս հանդիպել է ակումբի գլխավոր սկաուտ Խունի Կալաֆաթի հետ և հստակ հայտնել ֆուտբոլիստի դիրքորոշումը՝ պայքարել հիմնական կազմում տեղի համար։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն