Հոդվածներ

Պաշտոնական․ Դին Հեյսենը՝ «Ռեալի» ֆուտբոլիստ
17.05.2025
438 0

«Բորնմութի» պաշտպան Դին Հեյսենը պաշտոնապես տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

«Սերուցքայինները» ակտիվացրել են նրա հրաժարագինը, որը կազմում է 58 միլիոն եվրո։ Այն կվճարվի երեք փուլով՝ մինչև 2026 թվականի վերջը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերի միջև պայմանագիրը կգործի մինչև  2030 թվականը։

Ընթացիկ մրցաշրջանում անգլիական ակումբի կազմում իսպանացին, անցկացնելով 34 հանդիպում, դարձել է 1 գոլի և 3 ասիստի հեղինակ:


Ամենակարդացված