Հոդվածներ

Զիդանի նախախաղային մամուլի ասուլիսը
08.02.2021
1669 0

«Խետաֆեի» դեմ խաղից առաջ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հանդես է եկել մամուլի ասուլիսով։

Խաղի մասին

«Շատ դժվար մրցաշրջան է, նման գրաֆիկով ու մնացածով, բայց մենք պետք է հարմարվենք։ Այդքան վնասվածքներով հեշտ չէ, բայց վնասվածքները արդարացում չեն։ Մենք ցանկանում ենք վաղը խաղադաշտ դուրս գալ ու հիանալի հանդիպում անցկացնել»։

Վարանի մասին

«Վարանը թիմ է եկել, երբ 18 տարեկան էր ու ցույց է տվել՝ ինչի է ընդունակ և դա անում է հենց առաջին օրվանից. նա առաջատար է ու հաղթող»։

«Ռեալի» հետ կնքած պայմանագրի մասին

«Իմ պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականին։ Տեսնենք՝ կհասցվի այն մինչև լրանալը, թե ոչ։ Չգիտեմ՝ ինձ ինչ է սպասվում ապագայում։ Ես մտածում եմ միայն վաղվա խաղի մասին»։

Կազմի մասին

«Սերխիոյի վիրահատությունը հաջող է անցել, նրա տրամադրությունը լավ է ու ցանկանում է վերադառնալ որքան հնարավոր է վաղ։ Իսկոն այսօր նորմալ մարզվել է ու պետք է պատրաստ լինի վաղվա խաղին»։

Թիմում տուգանային հարվածներն իրացնողի մասին

«Բենզեման կարողանում է տուգանայիններ իրացնել, բայց ֆուտբոլիստներն այնքան շատ են, որ հեշտ չէ որոշում կայացնելը։ Իմ ժամանակ ես նույնպես ցանկանում էի ես իրացնել, բայց 10-ից միայն 1 դեպքում կարողացա (ծիծաղում է):


Ամենակարդացված