Հոդվածներ

Բեյլը կարող է բաց թողնել «Ինտերի» դեմ հանդիպումը
12.09.2021
1600 0

«Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը բաց կթողնի «Սելտայի» դեմ կայանալիք առաջիկա հանդիպումը։ 

As-ի փոխանցմամբ, ուելսցին մկանային խնդիրներ ունի և չի կարող օգնել թիմին։ Նա անհարմարություններ է զգացել մարզման ընթացքում և վաղաժամ ավարտել է թիմի մարզումը։ 

Ամենայն հավանականությամբ Բեյլը չի կարողանա մասնակցել նաև սեպտեմբերի 15-ին կայանալիք «Ինտերի» դեմ խաղին։ 

Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը «Ռեալի» և Ուելսի հավաքականի կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված