• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Պինտուսը սիրում է մեզ սպանել». Ջուդ Բելինգեմի արտահայտած մի քանի խոսք

Հոդվածներ

«Պինտուսը սիրում է մեզ սպանել». Ջուդ Բելինգեմի արտահայտած մի քանի խոսք
16.07.2023
1863 0

Մադրիդի «Ռեալի» նորեկ Ջուդ Բելինգեմը մեկ շաբաթ թիմի հետ մարզվելուց հետո մի քանի խոսք է ասել:

  • «Կարծում եմ՝ ինձ համար ամենամեծ մարտահրավերը շոգն է: Արդեն սովորում եմ դրան, ուժեղ եմ ու լավ եմ զգում»:
  • «Պինտուսը սիրում է մեզ սպանել, ու դա, ենթադրում եմ, նրա գործն է: Բայց, այո՛, ես սիրում եմ նրան, հիանալի տղա է: Մեր այժմյան աշխատանքի արդյունքները կերևան երկարաժամկետ հեռանկարում»:
  • «Ինձ համար շատ կարևոր է սովորել ու ընդունել իսպանական մշակույթը, ընդունել այդ ամենն ու վայելել»:
  • «Ես ուղղակի հաճույք եմ ստանում նոր թիմակիցներիս կողքին լինելուց: Էական չէ՝ նրանցից ովքեր ինչեր են հաղթել, ոչ մեկ երկնքում չէ»:
  • «Լուկաս Վասկեսն ու Բրահիմ Դիասը հավանաբար իմ իսպաներենի ամենամեծ ուսուցիչներն են: Բոլորն ինձ վատ խոսքեր են սովորեցնում: Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ դրանք կիրառելու»: 
  • «Տոնի Կրոսը վարպետ է: Մի բան, որ նկատել եմ, նրա փոխանցումների մանրամասներն են: Գնդակն անընդհատ հայտնվում է այնտեղ, որտեղ նա ցանկանում է»:
  • «Հեռվից Կրոսին հետևելուց հետո հիմա իսկապես հաճելի է նրան մոտ լինելը: Իսկապես լավ է նրանից գնդակ ստանալը: Հաճելի է, որ ցուցադրում եմ նրան այն, թե ինչ կարող եմ անել: Շատ հաճելի է նաև, որ մեր հմտությունները համընկնում են»:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված