Հոդվածներ

«Ատլետիկոն» միավորների տարբերությունը «Ռեալի» հետ հասցրեց 2-ի
27.04.2023
1383 0

Լա Լիգայի 31-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ատլետիկոն» 3։1 հաշվով հաղթանակի հասավ «Մալյորկայի» նկատմամբ։

«Ռեալն» էլ իր հերթին անակնկալ  պարտություն կրեց կատալոնական «Ժիրոնայից»։ 

Այդպիսով Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակում ընդհուպ մոտեցավ «Սերուցքայիններին»՝ միավորների տարբերությունը հասցնելով 2-ի։ 

«Ատլետիկոն» անցկացրած 31 տուրերից հետո վաստակել է 63 միավոր, իսկ «Ռեալը»՝ 65։ 

Հաշվի առնելով այն, որ «Սերուցքայինները» դեռ պայքարում են ՉԼ-ում և Իսպանիայի գավաթի խաղարկությունում հաղթելու համար, Լա Լիգայում նրանք դեռ կարող են թուլացնել զգոնությունը, ինչից կարող է օգտվել «Ատլետիկոն» և դուրս գալ երկրորդ հորիզոնական։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված