Անդրեյ Լունինի ապագան «Ռեալում» անորոշ է։
Մրցաշրջանի ընթացքում մի քանի ակումբներ կապ են հաստատել նրա գործակալ Ժորժե Մենդեշի հետ՝ ճշտելու նրա իրավիճակը։ Marca-ի փոխանցմամբ, վերջին օրերին գործակալը հանդիպել է «Ռեալի» ներկայացուցիչների հետ ու նրանց փոխանցել մի քանի ակումբներից ստացած առաջարկների մասին տեղեկությունը։
Մի քանի ակումբներ Լունինին երաշխավորում են մեկնարկային կազմում տեղ։ Ամենամեծ հետաքրքրվածությունը ցուցաբերում է «Գալաթասարայը»։ Բանակցությունները դեռ չեն մեկնարկել։ Կողմերն ուղղակի զրուցել են տեղեկատվության փոխանակման տեսանկյունից։
Նախորդ ամռանը ուկրաինացի դարպասապահը երկարաձգեց պայմանագիրը «Ռեալի» հետ մինչ 2029 թվականը։ Ընթացիկ մրցաշրջանում Լունինը մասնակցել է 12 հանդիպման։
Los Merengues, Realmadrid.am