Հոդվածներ

Netflix-ը վավերագրական ֆիլմ կնկարահանի Վինիսիուսի մասին
14.06.2023
1600 0

Netflix-ը վավերագրական ֆիլմ է նկարահանելու Վինիսիուսի Ջունիորի մասին, որը լույս է տեսնելու 2025 թվականին։

Ընկերությունն արդեն կարճ տեսանյութով հանդես եկել է այդ մասին, իսկ բրազիլացին տեղադրել է այդ տեսանյութը  իր էջերում։ 

«Ուրախ եմ հայտնել, որ Netflix-ի հետ համագործակցության արդյունքում  նկարահանվելու է իմ մասին պատմող վավերագրական ֆիլմը։ Պրեմիերան նախատեսված է 2025 թվականին». գրել է Վինիսիուսը։ 

Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը 2022/23 մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է 55 հանդիպման՝ դառնալով 23 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև ճանաչվել է ակումբի կազմում մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված