Օրերս՝ «Բարսելոնայի» դեմ կայացած Իսպանիայի գավաթի եզրափակչում Անտոնիո Ռյուդիգերի նյարդերը տեղի տվեցին, երբ հանդիպման մրցավարը «Ռեալի» դեմ սուլեց հանդիպման վերջին գրոհի ժամանակ։
Գերմանացի պաշտպանը վիրավորական բնույթի խոսքեր հնչեցրեց հանդիպման մրցավարի հասցեին և նույնիսկ պատրաստ էր ոտքին ամրացրած սառույցը նետել նրա ուղղությամբ։ Այժմ նրան սպասվում է 6 խաղյա որակազրկում։
Գերմանիայի հավաքականում և «Ռեալում» Ռյուդիգերի նախկին թիմակից Թոնի Կրոսը պաշտպանել է նրան կատարվածից հետո։
«Նա կստանա իր պատիժը և դա արժանի կլինի, բայց պետք չէ տպավորություն ստեղծել, որ նա ինչ-որ մեկին սպանել է։
Դա շատ կոպիտ սխալ էր։ Կարծում եմ, կադրերը խոսում են ամենի մասին։ Նա նույնպես դա հասկանում է և ընդունում այն, ինչ արել է». նշել է Կրոսը։
Los Merengues, Realmadrid.am