• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մարսելոյի որդին Իսպանիայի Մ15 հավաքականի առանցքային ֆուտբոլիստ է (տեսանյութ)

Հոդվածներ

Մարսելոյի որդին Իսպանիայի Մ15 հավաքականի առանցքային ֆուտբոլիստ է (տեսանյութ)
12.03.2024
1161 0

Մարսելոյի ավագ որդին՝ Էնցո Ալվեսն արդեն Իսպանիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ է։

«Ռեալի» ֆուտբոլիստը, որը կրում է ավատի թևկապը, իսպանացիների հաղթական գոլը խփեց Իտալիայի դեմ Ֆլորենցիայում կայացած Մ15 ընկերական խաղում։

14–ամյա Էնցոն մեկնարկային կազմում էր և աչքի ընկավ հանդիպման 25–րդ րոպեին՝ գոլը նշելով Կրիշտիանու Ռոնալդուի պես։

Էնցոն շարունակում է աճել՝ դառնալով «Ռեալի» երիտասարդական թիմի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկը։ Կրելով «9» համարի մարզաշապիկը՝ Էնցոն առաջին պայմանագիրը «Ռեալի» հետ կնքել է 2022 թվականի դեկտեմբերին։

Հնարավոր է՝ ապագայում Էնցոն հետագայում ստիպված լինի ընտրություն կատարել Իսպանիայի հավաքականի և նրա ծնողների հայրենիքի՝ Բրազիլիայի միջև։


Ամենակարդացված