• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բրահիմ Դիասը՝ հավաքականում իր նորամուտի մասին. «Առանձնահատուկ հանդիպում էր»

Հոդվածներ

Բրահիմ Դիասը՝ հավաքականում իր նորամուտի մասին. «Առանձնահատուկ հանդիպում էր»
24.03.2024
1020 0

Բրահիմ Դիասը մեկնաբանել է Մարոկոյի հավաքականում իր նորամուտը։ 

«Շատ երջանիկ եմ։ Սա առանձնահատուկ օր էր, և ես մեծ աջակցություն եմ ստացել։ Հպարտ եմ։ Ես ինձ լավ էի զգում խաղադաշտում, և սա հիանալի նորամուտ էր։ Խաղընկերներս խաղադաշտում փնտրում էին ինձ, փոխանցումներ կատարում, և ես զգում էի, որ այստեղ ինձ սիրում են։ 

Բոլոր հարազատներս, ովքեր եկել էին հանդիպումը դիտելու, շատ էմոցիոնալ էին։ Հաճելի է նման աջակցություն ստանալւ։ Հիմա ես ուղղակի պարտավոր եմ շատ աշխատել այս հավաքականի ապագայի համար։

Ես շնորհակալույթուն եմ հայտնում նաև թագավոր Մոհամեդ VI-ին։ Նա մեծ ներդրում ունի ֆուտբոլում և շատ բան է անում այս երկրի համար։ 

Ես կփորձեմ մասնակցել բոլոր այն մրցաշարերին, որտեղ իմ կարիքը կզգան։ Ի վերջո ես «Ռեալի» ֆուտբոլիստ եմ և ցանկանում եմ ողջ ուժերս ներդնել ակումբի և հավաքականի հաջողությունների համար։ Այն, ինչ ես կարողանում եմ անել խաղադաշտում ,անելու եմ հաճույքով». նշել է Բրահիմ Դիասը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված