Հոդվածներ

Անչելոտի․ «Ինձ չի հուզում այն, որ նա վաղուց գոլ չի խփել»
24.04.2025
839 0

Իսպանիայի առաջնության 33–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1։0 հաշվով առավելության հասավ «Խետաֆեի» նկատմամբ։

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը։

«Բարսելոնան» համարվու՞մ է Իսպանիայի գավաթի եզրափակի ֆավորիտը (ապրիլի 27, 0:00)։ Հնարավոր է՝ այո, բայց եզրափակիչը եզրափակիչ է․ ամեն ինչ կարող է պատահել»։

 «Այսօր Գյուլերը ցույց տվեց իր վարպետությունը՝ հանդես գալով կիսապաշտպանությունում։ Արդան իրեն շատ լավ դրսևորեց։ Նա դեռ չի փայլում մենապայքարներում, բայց հիանալի տեխնիկա ունի։

Ապագայում հնարավոր է, որ Գյուլերին կիսապաշտպանությունում տեսնելն ավելի ճիշտ լինի, քան հարձակման գծում։ Այժմ այդ քայլը մի փոքր խելահեղ կթվա, բայց Արդան հիանալի է խաղի կառուցման հարցում, ուստի կարծում եմ՝ ապագայում նա կդառնա կիսապաշտպան, ոչ թե հարձակվող»։

«Ֆրանը մեր միակ տարբերակն է ձախ պաշտպանի դիրքում «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղում՝ հաշվի առնելով Ալաբայի և Կամավինգայի վնասվածքները»։

«Ռոդրիգոն վաղուց գոլ չի խփե՞լ։ Ինձ դա չի անհանգստացնում, քանի որ նա գոլ է խփել շատ կարևոր խաղերում։ Ես լիովին վստահում եմ նրան, նա պետք է խաղա»։

«Էնդրիկը բաց թողեց լավ հնարավորություն։ Նա դեռ պետք է սովորի, նման պահերին ավելի հանգիստ գործի։ Ֆուտբոլում տեղ չկա թատրոնի համար»։

«Վերջին շրջանում Բրահիմը քիչ է խաղացել, բայց այսօր նա լավ հանդիպում անցկացրեց»։


Ամենակարդացված