Հոդվածներ

Ամեն բան պարզ կդառնա 1-2 շաբաթվա ընթացքում
30.01.2024
1839 0

Կիլիան Մբապեի ապագայի հարցում հստակություն կլինի առաջիկա շաբաթների ընթացքում:

AS-ի հաղորդմամբ՝ 1-2 շաբաթվա ընթացքում աշխարհի չեմպիոնը փարիզյան ակումբին կհայտնի իր որոշման մասին, ու եթե համաձայնվի մնալ, կողմերը կսկսեն բանակցությունները նոր պայմանագրի վերաբերյալ:

Այդ դեպքում ֆրանսիացու տարեկան աշխատավարձը կկազմի 70 միլիոն եվրո: 

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» տևական ժամանակ է հետաքրքրված է Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագի ծառայություններով ու հերթական առաջարկն է կատարել՝ սահմանելով 30 միլիոն եվրո աշխատավարձ:

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 27 խաղում խփել է 28 գոլ ու կատարել 8 ասիստ:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված