Մբապեն կիրացնի 11-մետրանոցները «Ռեալում»՝ սկսած Չեմպիոնների լիգայի՝ «Արսենալի» դեմ 1/4 եզրափակիչից:
Marca-ն հայտնում է, որ Կառլո Անչելոտիի որոշմամբ հենց ֆրանսիացին կլինի 11-մետրանոցների հաստիքային իրացնողը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» խաղացողներն արդեն 5 անգամ վրիպել են 11-մետրանոցից, ինչը թիմի հակառեկորդն է 2013/14 մրցաշրջանից ի վեր: Լա լիգայի 30-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում էլ (1-2) վրիպել էր Վինիսիուսը:
Fanat, Realmadrid.am