Հոդվածներ

Հայտնի է, թե որքան կարող է որակազրկվել Ֆեդե Վալվերդեն
11.04.2023
2157 0

Ֆեդե Վալվերդեի՝ Ալեքս Բաենային հարվածելու գործը կքննվի հաջորդ շաբաթը։ 

As-ի փոխանցմամբ, մարզիկների պաշտպանության կոմիտեն հատուկ խորհուրդ կհրավիրի, ովքեր կուսումնասիրեն ոստիկանության ձեռքի տակ եղած որոշակի նյութեր և որոշում կկայացնեն այս դեպքի վերաբերյալ։ 

Կուսումնասիրվեն նաև Բաենայի բողոքն ու բուժզնման արդյունքները։ 

Հիշեցնենք, որ նման դեպքերում հիմնականում գործում է տուգանք։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ տուժողը կյանքին վտանգ սպառնացող վնասվածք չի ստացել, հարկ չկա վիրահատության կամ լուրջ բուժման։ 

Ինչ վերաբերում է սպորտային տեսանկյունին, ապա հանձնաժողովը կարող է գործը փոխանցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային, որն էլ իր հերթին կարող է որակազրկել ֆուտբոլիստին 2-4 խաղով, կամ կարող է գործը քննել անձամբ և սահմանել 1-6 ամիս որակազրկում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված