Հոդվածներ

Խաբի Ալոնսո. «Անկասկած սխալվեցի՝ դա անելով»
10.07.2025
1105 0

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 0։4 հաշվով զիջեց ՊՍԺ–ին և լքեց պայքարը։

«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետխաղյա մամուլի ասուլիսը

«Դեռ շատ վերլուծելու և դասեր քաղելու բան կա։ Հիմա մենք գիտենք, թե որտեղ ենք գտնվում և որ շատ աշխատանք ունենք անելու, և պատրաստ ենք դրան։ ՊՍԺ-ն թիմային խաղ է ցուցադրում դաշտում, իսկ մենք դեռ նոր ենք սկսում։

Այսօր մենք տառապեցինք, մեզ համար շատ դժվար էր։ Կան շատ բաներ, որոնք ցանկանում ենք բարելավել։ Իհարկե, խաղի սկզբում թույլ տված երկու սխալները մեծ ազդեցություն ունեցան։ Այսօր մենք թույլ էինք ոչ միայն պրեսինգի, այլ ամբողջ խաղի առումով։ Պարզապես չկարողացանք վերադառնալ խաղը այն բանից հետո, երբ երկու գոլ բաց թողեցինք։

Այսօրվա արդյունքը այն չէ, ինչ ուզում էինք, բայց սա այն է, ինչ ունենք։ Պետք է ընդունենք դա. մեզ նոր պարտություններ էլ են սպասվում, այդպիսին է ֆուտբոլը։

Հետևաբար, պետք է շատ ավելի հաճախ հաղթենք։ Մենք աճելու մեծ պոտենցիալ ունենք։ ԱԱԱ-ի ընթացքում որոշ դրական պահեր գտանք, ու հիմա մեր թիմն ավելի ուժեղ է դարձել։

Մեզ համար հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի մաքուր էջից՝ օգոստոսին։ Այժմ որոշ բաներ արդեն հստակ գիտեմ, հետևաբար կլինեն փոփոխություններ։ Պետք է դադարենք նույն սխալները կրկնել. դա պարզապես անխելքություն է։ Անհրաժեշտ է ամբողջական վերաբեռնում»։

«Ռեալի» երկրպագուները Մոդրիչին կհիշեն ոչ այսօրվա խաղով, ոչ էլ վերջին 25 րոպեով։ Նրան կհիշեն բազմաթիվ լավ բաների համար, որովհետև նա այս ակումբի լեգենդն է։ Ինձ համար մեծ հաճույք էր համագործակցել Լուկայի հետ»։

«Վինիսիուսի ու Մբապեի խաղե՞րը։ Ես կխոսեմ միայն թիմի մասին, ոչ թե առանձին ֆուտբոլիստների»։

«Սխալվեցի՞ արդյոք՝ երեք հարձակվողներին մեկնարկային կազմում դնելով։ Անկասկած՝ այո։ Դա այն չէր, ինչ մենք սպասում էինք»։

«Ռոդրիգոյի չմասնակցելը մարզչական որոշում էր։ Մենք մտածում էինք, որ մեզ պետք են այլ ֆուտբոլիստներ։ Որոշումը որևէ կապ չուներ խաղացողների ապագայի հետ»։

«Տրանսֆերային շուկա՞ն։ Միշտ բաց ենք կազմը ուժեղացնելու համար։ Դա էլ մեր պլանի մի մասն է։ Մանրամասներ չեմ կարող բացահայտել, բայց միշտ ձգտում ենք առաջընթացի»։


Ամենակարդացված