Հոդվածներ

«Լիվերպուլը» ցանկանում է պատասխան հարված հասցնել «Ռեալին»
27.03.2025
2216 0

«Լիվերպուլը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» 22-ամյա կենտրոնական պաշտպան Ռաուլ Ասենսիոյով, որին մերսիսայդյան ակումբը դիտարկում է որպես 33-ամյա Վիրջիլ վան Դեյքի հնարավոր փոխարինող։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «սերուցքայինները» մտադիր չեն վաճառել իրենց ակադեմիայի սանին և կարծում են, որ նրա պայմանագրում ներառված 100 միլիոն եվրոյի հրաժարագինը բավական է, որպեսզի «Լիվերպուլի» և ՊՍԺ-ի նման ակումբները հետ կանգնեն տրանսֆերից։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով «Արքայական ակումբին» կմիանա «Լիվերպուլի» սան Տրենտ Ալեքսանդր–Առնոլդը և անգլիական ակումբն այս քայլով ցանկանում է պատասխանել «Ռեալին»։

Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն մասնակցել է 40 հանդիպման, դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Transfermarkt–ը 30 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։


Ամենակարդացված