• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Այս տիտղոսը մեզ էներգիա կտա մրցաշրջանի մնացած հատվածում»

Հոդվածներ

Անչելոտի. «Այս տիտղոսը մեզ էներգիա կտա մրցաշրջանի մնացած հատվածում»
12.02.2023
1676 0

«Ռեալ Մադրիդը» Մարոկկոյում կայացած աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում հաղթեց «Ալ Հիլյալին»:

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը:

«Մենք շատ ուրախ ենք ակումբի պատմության 8-րդ ԱԱԱ-ն հաղթելու համար: Դա մեզ պետք էր: Մենք լավ էինք հարձակվում, իհարկե պաշտպանությունում սխալներ կային, բայց, ընդհանուր առմամբ, այս տիտղոսը մեզ էներգիա կտա մրցաշրջանի մնացած հատվածում»:

«Շնորհակալություն Վալվերդեին՝ 10 գոլի համար: Հիմա ես ստիպված չեմ լինի պատռել մարզչական վկայականս: Նա դժվար ժամանակներ էր ապրում, սակայն հիմա հարձակման աջ եզրում շատ օգտակար է»:

«Մենք գոհ ենք Վինիսիուսից: Նա մշտապես աճ է գրանցում և հիմա ավելի էֆեկտիվ է: Նա հիասթափված էր «Մալյորկայից» կրած պարտությունից հետո, բայց պահպանել է կրկին հաղթելու ցանկությունը: Նա երկու հանգստյան օր կունենա և կվերադառնա «Օսասունայի» դեմ խաղին, քանի որ «Էլչեի» դեմ հանդիպումը բաց կթողնի որակազրկման պատճառով»:

«Հաճելի էր «Ռեալի» հետ գտնվել Ռաբաթում: Մարոկկոն ինձ հաջողություն է բերում, հույս ունեմ, որ մի օր կվերադառնամ այստեղ: Երկրպագուներն ու սովորական մարդիկ շատ հարգանքով են լցված: Գոհունակությամբ ենք հեռանում այս երկրից»:

«Մրցաշարի մնացած հատվածում կպայքարենք մինչև վերջ: Մենք լավ մարզավիճակում ենք»:

«Չուամենին թեթև քերծվածք է ստացել, ոչինչ ավելին»:

«Ես երջանիկ եմ այս ակումբի պատմության մի մասը լինելու համար: Ինձ համար «Ռեալ Մադրիդն» ու «Միլանը» երկու մեծագույն ակումբներ են, երկու ընտանիք և երկու մեծագույն նախագահ ունեն»:

«Ես ուրախ եմ, որ ֆուտբոլը աշխարհի տարբեր ծեգերում ավելի լավն է դառնում: Եվրոպական ֆուտբոլը գերազանցում է բոլորին, սակայն այլ տեղեր նույնպես կատարելագործվում է մարզաձևը»:


Ամենակարդացված