• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բրահիմ Դիասը գտնում է, որ Իտալիայում հանդես գալը իրեն ավելի ուժեղ կդարձնի

Հոդվածներ

Բրահիմ Դիասը գտնում է, որ Իտալիայում հանդես գալը իրեն ավելի ուժեղ կդարձնի
14.10.2020
1853 0

Բրահիմ Դիասը Իսպանական AS պարբերականի հետ խոսել է «Միլան» տեղափոխության և իր ապագայի մասին։

«Յուրաքնաչյուր երկրում խաղը տարբերվում է։ Իտալիայում այն ավելի շատ հիմնված է տակտիկայի վրա, իսկ ֆիզիկականի առումով այստեղ փոքր ինչ այլ է։

Ինչ վերաբերում է որպես ֆուտբոլիստ աճ գրանցելուն, ապա կարող եմ ասել, որ երեք տարբեր առաջնություններում խաղալը իհարկե միայն դրական ազդեցություն է թողնում։ 

Սովորաբար ադապտացվելու համար բավական շատ ժամանակ է անհրաժեշտ լինում, սակայն այս դեպքում ինձ մոտ դա բավական հեշտ ստացվեց։  Ես իրոք շատ ուրախ եմ, և մենք ձգտում ենք մեծ հաջողություններ գրանցել». ասել է Բրահիմը։

Հիշեցնենք, որ Ա Սերիայում 3-րդ տուրից հետո «Միլանը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Դիասը արդեն հասցրել է խփել իր առաջին գոլը նոր ակումբի կազմում։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված