Հոդվածներ

Sport.es. Ալեգրին կստանձնի «Ռեալի» ղեկը, եթե Զիդանը հեռացվի
30.01.2021
2113 0

«Յուվենթուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է փոխարինել Զինեդին Զիդանին:

Ինչպես հաղորդում է Sport.es-ը, իտալացին կստանձնի «Ռեալի» ղեկը, եթե մինչև մրցաշրջանի ավարտը ֆրանսիացի մասնագետը հեռացվի իր զբաղեցրած պաշտոնից:

Ավելի վաղ նշվում էր, որ «սերուցքայինների» ղեկավարությունը Զիդանին փոխարինելու միայն մեկ թեկնածու է դիտարկում, և նա «Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Ռաուլն է:

Հիշեցնենք, որ Ալեգրին թուրինյան ակումբը լքել էր 2019 թվականին և մինչև օրս չի գլխավորել ոչ մի թիմ:

Fanat, Realmadrid.am   


Ամենակարդացված