• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ֆերդինանդ. «Զարմանալի կլինի, եթե Բելինգեմը կարիերան ավարտի առանց ոսկե գնդակի»

Հոդվածներ

Ֆերդինանդ. «Զարմանալի կլինի, եթե Բելինգեմը կարիերան ավարտի առանց ոսկե գնդակի»
17.09.2023
1297 0

Ռիո Ֆերդինանդը վստահ է, որ Ջուդ Բելինգեմը ապագայում նվաճելու է ոսկե գնդակը։ 

«Նրան համեմատելու են Լեմպարդի, Ջերարդի, Սքոուլզի նման ֆուտբոլսիների հետ, սակայն ես վստահորեն կարող եմ ասել, որ նրանցից ոչ մեկը այդ տարիքում չի ցուցադրել այն, ինչ այժմ անում է Բելինգեմը։ 

Նույն ոգով շարունակելու դեպքում նա կարող է նվաճել ոսկե գնդակը։ Շատ կզարմանամ, եթե Ջուդը կարեիրան ավարտի առանց ոսկե գնդակ նվաճելու, քանի որ իմ կարծիքով նա բավարար որակներ ունի դրան հասնելու համար։ 

Միգուցե եղել են ֆուտբոլիստներ, ովքեր ունեցել են նման որակներ, ինչ Բելինգեմը, սակայն նա ունի մտածելակերպ, որը թույլ է տալիս նրան հասնել նման արդյունքների։ 

Տեղափոխվել «Ռեալ» ու լինել թիմի լավագույն ֆուտբոլիստը առաջին 4-5 խաղերում, ֆենոմենալ ու անհավատալի արդյունք է». BBC 5-ի հետ զրույցի ընթացքում նշել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված