Հոդվածներ

Իսկոն իրեն նվաստացած է զգում մարզչական շտաբի կողմից
01.02.2021
1683 0

Երբ «Ռեալը» պարտվում էր «Լևանտեին» ու փոփոխությունների կարիք կար, Բետոնին որոշեց 82-րդ րոպեին խաղադաշտ մտցնել Սերխիո Արաբասին։

Այն փաստը, որ Իսկոյի փոխարեն խաղադաշտ է մտնում 19-ամյա կիսապաշտպանը, իսպանացին ընդունել է որպես նվաստացում, հաղորդում է AS-ը։

Այդ պատճառով էլ Իսկոն ևս մեկ անգամ հասկացնել է տվել, որ շահավետ առաջարկի դեպքում կլքի ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Չնայած Էդեգորի հեռանալուն, մարզչական շտաբը այդքան էլ չի վստահում Իսկոյին՝ հաշվի առնելով նրա ելույթները։


Ամենակարդացված