Հոդվածներ

Անչելոտի. «Աննախադեպ ինչ որ բան տեղի ունեցավ»
03.03.2024
2742 0

Լա Լիգայի 27-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Վալենսիային»։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով, իսկ խաղավերջում ուղղակի սկանդալ էր։

Հանդիպման մրցավար Խիլ Մանսանոյի եզրափակիչ սուլիչից մեկ վայրկյան հետո Ջուդ Բելինգեմը դարձավ գոլի հեղինակ։ 

Կարլո Անչելոտին մեկնաբանել է այդ ամենը։ 

«Ինչ կարող եմ ասել... Քիչ բան կարելի է խոսել։ Մենք տիրել էինք հետ եկող գնդակին, և հանդիպումը պետք է ավարտվեր այն ժամանակ, երբ «Վալենսիան» կխլեր այն։ Ես առաջին անգամ եմ նման բան տեսնում։ Ավելացնելու ոչինչ չկա, սա աննախադեպ էր։ 

Մենք համաձայն չենք Բելինգեմի կարմիր քարտի հետ։ Նա որևէ վիրավորական խոսք չի ասել մրցավարին։ Թիմը բարկացած է։ Բայց մենք կարևոր հանդիպում ունենք առջևում և բոլորս պետք է հանդարտվենք». նշել է Անչելոտին։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված