• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուս. «Մեծ պատիվ է Բենզեմայի կողքին խաղալը. Դա ինձ համար երազանք էր»

Հոդվածներ

Վինիսիուս. «Մեծ պատիվ է Բենզեմայի կողքին խաղալը. Դա ինձ համար երազանք էր»
07.10.2020
1459 0

Վինիսիուս Ջունիորը դրական խոսքեր է հնչեցրել իր թիմակից Կարիմ Բենզեմայի հասցեին։

«Կարիմը իմ կուռքն է։ Նրա կողքին խաղալը ինձ համար մեծ պատիվ է։ Մենք շարունակ խոսում ենք այն մասին, թե ինչը ինձ ավելի ուժեղ կդարձնի։ Ես գիտեմ, որ նա կարող է օգնել ինձ։ 

Երբ տեղափոխվեցի «Ռեալ», նա չգիտեր իմ մասին, բայց հենց սկզբից իր աջակցությունը հայտնեց ինձ։ Նա շատ է օգնել ինձ ու շարունակում է անել դա։ Կարիմը միշտ հորդորում է հանգստություն պահպանել և սովորեցնում է ճիշտ որոշումներ կայացնել։ 

Ինձ համար երազանք էր նման ֆուտբոլիստների կողքին խաղալը։ Ես փորձում եմ բոլորից ինչ որ բան սովորել, քանի որ նրանց խորհուրդները շատ են օգնում։ Բոլորն էլ գիտեն, որ ես ընդունակ եմ արագ սովորել». ասել է Վինիսիուսը։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված