• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Marca. Զիդանը մտադիր չէ հեռանալ. Որոշումը կկայացվի մրցաշրջանի ավարտին

Հոդվածներ

Marca. Զիդանը մտադիր չէ հեռանալ. Որոշումը կկայացվի մրցաշրջանի ավարտին
21.01.2021
1811 0

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Մադրիդի «Ռեալը» երկու պարտություն կրեց և դուրս մնաց Իսպանիայի գավաթի և սուպերգավաթի խաղարկություններից։ Եթե սուպերգավաթային խաղում «Ռեալի» մրցակիցը Լա Լիգան ներկայացնող «Ատլետիկն» էր, ապա գավաթային խաղում ոչ ոք չէր սպասում, որ «Սերուցքայինները» կզիջեն Սեկունդա Բ-ն ներկայացնող «Ալկոյանոյին»։

Լա Լիգայում նույնպես «Ռեալը» իրեն լավագույնս չի դրսևորում այս մրցաշրջանում։ Զիդանի թիմը երկրորդն է մրցաշարային աղյուսակում՝ 4 միավարով զիջելով «Ատլետիկոյին», որը ի դեպ, 2 խաղ ավելի քիչ է անցկացրել։

Չնայած այս ամենին մադրիդյան ակումբում մտադիր չեն գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Զինեդին Զիդանին։ Marca-ի փոխանցմամբ «Ռեալի» ղեկավարությունը որոշում կկայացնի մրցաշրջանի ավարտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված