Մադրիդի «Ռեալի» լեգենդ Խոսելուն, որը ներկայումս պաշտպանում է քաթարական «Ալ Գարաֆայի» գույները, «Բետիսի» դեմ խաղից հետո (2-0) թիմի հանդերձարանում հանդիպել է նախկին խաղընկերներին:
«Արքայական ակումբի» ֆուտբոլիստները ջերմորեն ողջունել են իսպանացին:
Խոսելուն միջազգային դադարի ընթացքում կխաղա Իսպանիայի հավաքականում, այդ պատճառով էլ վերադարձել է Քաթարից:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Ռեալը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում քամբեք էր կատարել «Բավարիայի» դեմ, իսկ Խոսելուն դուբլ էր գրանցել:
Մադրիդից հեռանալուց հետո ֆուտբոլիստն ընդգրկվել էր ակումբի լեգենդների ցանկում:
Fanat, Realmadrid.am