• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հայտնի են «Ռեալի» այն երեք ֆուտբոլիստները, որոնց մարզաշապիկները ամենաշատն են վաճառվում

Հոդվածներ

Հայտնի են «Ռեալի» այն երեք ֆուտբոլիստները, որոնց մարզաշապիկները ամենաշատն են վաճառվում
22.08.2023
1700 0

Ջուդ Բելինգեմը շատ կարճ ժամանակահատվածում կարծես թե դարձել է «Ռեալի» առաջատարներից մեկը։

«Սերուցքայինները» նրա տրանսֆերի համար վճարեցին 103 մլն եվրո, և այդ գումարը քիչ-քիչ արդարացվում է։ Բելինգեմը Լա Լիգայի մեկնարկային երկու տուրերում դարձել է 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ 

Marca-ի փոխանցմամբ, նրա մարզաշապիկը մտնում է «Ռեալի»՝ երեք ամենաշատ վաճառվող մարզաշապիկների թվում։ Այդ առումով առաջատարը Վինիսիուսն է։ Եռյակում տեղ է գտել նաև Էդուարդո Կամավինգան։ 

Սա նշանակում է, որ «Ռեալը» շատ սահուն կերպով նոր դարաշրջան է սկսում՝ կախված չլինելով թիմի վետերաններից։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված