• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Սեբալյոսը պատմել է, թե ինչու է խնդրել «Ռեալից» երկարաձգել վարձակալության ժամկետը

Հոդվածներ

Սեբալյոսը պատմել է, թե ինչու է խնդրել «Ռեալից» երկարաձգել վարձակալության ժամկետը
15.01.2021
1594 0

«Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը արդեն երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Արսենալի» կազմում վարձակալության հիմունքներով։ 

Հենց լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան է համոզել իսպանացում ևս մեկ մրցաշրջան անցկացնել թիմում։ 

24-ամյա ֆուտբոլիստի խոսքերով, Անգլիայում նա ավելի համարձակ է դարձել։ 

«Չկա ավելի կարևոր բան, քան այն, որ մարզիչը վստահում է քեզ ու խնդրում մնալ թիմում։ Ահա, թե ինչու եմ որոշել ևս մեկ մրցաշրջան անցկացնել «Արսենալում»։ Նախորդ մրցաշրջանի վերջնամասում մենք լավ տեսք ունեինք, և ես հավատում էի Արտետայի ծրագրին։ 

Թե՛ ֆիզիկական, թե՛ տակտիկական առումով իմ խաղը բարելավվել է, և Արտետայի գալուց ի վեր ես սկսել եմ ավելի համարձակ խաղալ։ Հիմա ես կարողանում եմ ավելի վստահ որոշումներ կայացնել». ասել է Սեբալյոսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված