Ըստ SPORT-ի՝ «Բայերը» պատրաստ չէ բաժանվել Խաբի Ալոնսոյից՝ առանց փոխհատուցման և դիտարկում է Ալվարո Արբելոային որպես հնարավոր փոխարինող:
Ալոնսոն կհամարվի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն այն բանից հետո, երբ Անչելոտին լքի թիմը, սակային գերմանացիները ցանկանում են փոխարենը ստանալ «Ռեալի» երիտասարդական թիմի մարզչին, որը նախկինում հանդես է եկել «Ռեալի» կազմում՝ թե՛ երիտասարդական, թե՛ մեծահասակների մակարդակում։
Արբելոան միակ թեկնածուն չէ «Բայերի» գլխավոր մարզչի պաշտոնի համար։ Նշվում են նաև Էրիկ տեն Հագի, Չավիի և Սեսկ Ֆաբրեգասի անունները։ Չնայած նրան, որ ֆավորիտ է համարվում Տեն Հագը, ակումբում առավել հետաքրքրված են հենց Արբելոայի թեկնածությամբ։
Fanat, Realmadrid.am