Խաբի Ալոնսոն չի գլխավորի «Ռեալն» աշխարհի ակումբային առաջնության ժամանակ։
Relevo-ի տեղեկություններով՝ 43-ամյա իսպանացին արդեն տեղեկացվել է, որ ԱԱԱ-ի ժամանակ «Ռեալը» կղեկավարի ժամանակավոր գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին։ Ալոնսոն կանցնի աշխատանքի նոր ակումբում միայն մրցաշարի ավարտից հետո։
Նշվում է, որ կողմերից ոչ մեկն առանձնապես հետաքրքրված չի եղել Խաբիի նշանակմամբ մինչև ԱԱԱ-ն։ Ալոնսոն չի ցանկանում մասնակցել նման երկարատև մրցաշարի՝ առանց կազմի լիարժեք պատկերացման և նախընտրում է աշխատանքը սկսել միջմրցաշրջանային պատրաստության ընթացքում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կառլո Անչելոտին կլքի մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը մրցաշարի մեկնարկից առաջ, և, ամենայն հավանականությամբ, նրան կփոխարինի Ալոնսոն։
Fanat, Realmadrid.am