Ռոդրիգոն կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։
Relevo-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբում դիտարկում են 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները վաճառելու տարբերակը։
Բրազիլացուն իրենց կազմում ցանկանում են տեսնել «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը»։ Նրա տրանսֆերային արժեքը այս պահին գնահատվում է 100 մլն եվրո։
Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում Ռոդրիգոն մասնակցել է 30 հանդիպման, աչքի ընկել 6 գոլով և 5 գոլային փոխանցումով։
Los Merengues, Realmadrid.am