Հոդվածներ

«Ռեալը» երկարաձգեց Մոդրիչի պայմանագրի ժամկետը
08.06.2022
1521 0

«Ռեալը» երկարաձգել է թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ գործող պայմանագրի ժամկետը՝ հաղորդում է մադրիդցիների մամուլի ծառայությունը։

Նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» կազմում անցկացրած 45 խաղում դարձել է 3 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։ Նա «Ռեալի» ֆուտբոլիստ է դարձել 2012 թվականին՝ տեղափոխվելով «Տոտենհեմից»՝ 35 մլն եվրոյի դիմաց։

«Սերուցքայինների» կազմում Լուկան 3 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, դարձել Իսպանիայի գավաթակիր, Իսպանիայի գավաթի քառակի հաղթող է, Չեմպիոնների լիգայի 5-ակի դափնեկիր։ Նա նաև 3 անգամ հաղթել է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում, 4 անգամ՝ ԱԱԱ-ում։


Ամենակարդացված