Հոդվածներ

Ասենսիոն կկանգնի Կանարյան կղզիների դատարանի առաջ
19.09.2025
700 0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաուլ Ասենսիոն կանգնելու է Կանարյան կղզիների դատարանի առաջ՝ անչափահասի մասնակցությամբ սեռական բնույթի տեսանյութի տարածման մեղադրանքով։ Դատախազությունը ֆուտբոլիստի համար պահանջում է երկու տարի, վեց ամիս և մեկ օր ազատազրկում։ Իրավապահ մարմինները ֆուտբոլիստի համար սահմանել են 15 հազար եվրոյի գրավ։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի տվյալներով՝ հանցագործության մեջ մեղադրվում են նաև մադրիդյան ակումբի երիտասարդական համակարգի նախկին խաղացողներ Ֆերան Ռուիսը, Խուան Ռոդրիգեսը և Անդրես Գարսիան։ Նրանց համար սահմանված գրավը հասնում է 20 հազար եվրոյի, քանի որ դատարանը նրանց համարում է ոչ միայն տարածողներ, այլև տեսանյութի հեղինակներ։

Նշենք, որ ավելի վաղ երկու տուժածներից մեկը՝ դիմում ներկայացրած աղջիկը, որի 18 տարի լրացրել էր, հետ էր վերցրել մեղադրանքը պաշտպանի նկատմամբ։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված