Հոդվածներ

Անչելոտիի մամուլի ասուլիսը «Ատլետիկի» դեմ խաղից հետո
02.12.2021
2001 0

Լա լիգայի 9-րդ տուրից հետաձգված խաղում «Ատլետիկի» նկատմամբ հաղթանակ տոնելուց հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ներկայացավ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի մամուլի սրահ ու խոսեց հանդիպման մասին:

Խաղի մասին.

«Խաղում էինք շատ լավ թիմի դեմ, որը մինչ այս չէր պարտվել արտագնա խաղում ու հանգստացել էր 2 օր շատ: Կարող եմ ասել, որ առաջին կեսում ավելի լավ հանդես եկանք, իսկ երկրորդում բավականին լարվածություն կար: Ամեն դեպքում մեր թիմը կարողանում է դիմանալ»:

Թիմի հոգնածությունը.

«Տղաները հանդիպումն ավարտեցին բավականին հոգնած վիճակում, և դա նորմալ է: 1:0 հաշվի դեպքում մեծ է ֆիզիկական ու հոգեբանական լարվածությունը: Հաջորդ խաղում խաղադաշտ դուրս կգան այն ֆուտբոլիստները, որոնք ավելի թարմ տեսք կունենան»:

«Ատլետիկի» մասին.

«Մրցակիցը հիանալի գործեց ու բազմաթիվ պահեր ունեցավ, սակայն առաջին 30 րոպեների ընթացքում գերիշխում էր «Ռեալը»»: 

Գալիք խաղերի մասին.

«Առաջիկայում 3 հանդիպում ունենք, որոնց ընթացքում գրեթե չենք հանգստանալու: Ամեն դեպքում լավ շարք ենք սկսել. գոհ եմ թե՛ այն ֆուտբոլիստներից, որոնք խաղում են, թե՛ նրանցից, որոնք մնում են պահեստայինների նստարանին: Թիմային մթնոլորտը հրաշալի է»:

Կուրտուայի մասին.

«Կուրտուան անհավանական բաներ է անում: Պետք է բարելավենք պաշտպանությունը: Երկու ստանդարդ խաղարկում եղավ, որոնց ընթացքում կարող էինք գոլ բաց թողնել: Իմ տրամադրության տակ միշտ էլ լավագույն դարպասապահներն են եղել. Կասիլյաս, Դիեգո Լոպես, Նոյեր, Բուֆոն, Չեխ: Այս պահին Կուրտուան լավագույնն է»:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված