Հոդվածներ

«Ռեալը» բարեհաջող ժամանել է Մալագա (տեսանյութեր)
11.01.2021
1655 0

«Ռեալի» ֆուտբոլիստները, հարկադրաբար 3 գիշեր անցկացնելով Պամպլոնայում, վերջապես կարողացել են ժամանել Մալագա, որտեղ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի շրջանակում մրցելու են «Ատլետիկի» հետ:

Հիշեցնենք, որ Իսպանիայում տեղացող առատ ձյան պատճառով «սերուցքայինները» չէին կարողացել վերադառնալ Մադրիդ ու Մալագա էին ուղևորվել հենց Պամպլոնայից:

Լա լիգայի 18-րդ տուրում եղանակային ծանր պայմաններում Զիդանի սաները գոլազուրկ ոչ-ոքիով էին ավարտել «Օսասունայի» հետ հանդիպումը :

«Ռեալ» - «Ատլետիկ» խաղը կայանալու  հունվարի 14-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:



Ամենակարդացված