CIES-ը «Ռեալին» համարում է Լա Լիգայի ֆավորիտ։
Իսպանիայի առաջնությունում տարբեր թիմերի հաղթանակի հավանականությունը գնահատելու համար Միջազգային սպորտային հետազոտությունների կենտրոնը կիրառել է հատուկ մոդել, որը ներառում է «սպորտային փոփոխականներ» (փոխանցումների տվյալներ մրցակցի կիսադաշտում), «տնտեսական փոփոխականներ» (տրանսֆերային վճարների ծավալներ) և «դեմոգրաֆիկ փոփոխականներ» (նախորդ մրցաշրջանում խաղադաշտում անցկացրած րոպեներն ու խաղացողների մարզական մակարդակը)։
Գլխավոր հավակնորդը դարձավ «Ռեալը»՝ 40,6%։ «Բարսելոնան» երկրորդն է՝ 29,6%-ով, «Աթլետիկոն»՝ 22,1%, «Աթլետիկը»՝ 3%, «Սոսյեդադը»՝ 1,5%, իսկ մնացած թիմերը՝ 1% կամ ավելի քիչ։
Fanat, Realmadrid.am