Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» – «Կադիս» խաղից հետո
05.05.2024
983 0

Լա լիգայի 36–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 3–0 հաշվով հաղթեց «Կադիսին» և պատմության մեջ 36–րդ անգամ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն։

«Ռեալ Մադրիդը» նվաճեց իր պատմության 100–րդ տիտղոսը։

Անչելոտին 12–րդ տիտղոսը նվաճեց «Ռեալի» գլխավոր մարզչի կարգավիճակում։ Այսպիսով, իտալացին այս ցուցանիշով շրջանցեց Զիդանին, որի հաշվին 11 տիտղոս կա գրանցված։

Բելինգեմը, Գյուլերը, Չուամենին, Խոսելուն, Ռյուդիգերը և Նիկո Պասն առաջին անգամ հաղթեցին ազգային առաջնությունում։

«Ռեալ Մադրիդը» «Բեռնաբեուում» չի պարտվում 29 անընդմեջ խաղում։ Սա թիմի ամենաերկար անպարտելի խաղերի շարքն է 2013 թվականից։

«Ռեալ Մադրիդը» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 18 անգամ անառիկ է պահել դարպասը։ Միայն 86/87, 87/88 և 19/20 մրցաշրջաններում են «սերուցքայինները» կարողացել ավելի շատ չոր հանդիպում անցկացնել (19):

«Ռեալ Մադրիդը» 28 խաղ չի պարտվում Լա լիգայում (22 հաղթանակ և 6 ոչ–ոքի): Ակումբային ռեկորդի համար պետք է ևս 3 հանդիպում։

Բելինգեմը «Ռեալ Մադրիդի» առաջին ֆուտբոլիստն է, որը, չլինելով հարձակվող, կարողանում է մեկնարկային մրցաշրջանում 22+ գոլ խփել։

Բրահիմ Դիասը «Ռեալ Մադրիդի» կազմում առաջին անգամ գոլ և գոլային փոխանցում կատարեց Պրիմերայի մեկ խաղում։ Մարոկկացին նաև գոլերի թիվը հասցրեց 10–ի (9–ը՝ մեկնարկային կազմում, 1–ը՝ պահեստայինների նստարանից)։

Մոդրիչը «Ռեալի» ամենատարեց ֆուտբոլիստն է, որը խաղացել է Լա լիգայում (38 տարեկան, 238 օրական): Նա գերազանցեց Պուշկաշի ռեկորդը (38 տարեկան, 233 օրական):

Նաչոն 250–րդ հաղթանակը տոնեց «Ռեալ Մադրիդի» կազմում։


Ամենակարդացված