Հոդվածներ

«Ռեալը» կարող է բաժանվել Ալաբայից
03.05.2025
511 0

«Ռեալը» կարող է բաժանվել Դավիդ Ալաբայից։

32-ամյա կենտրոնական պաշտպանը ներկայումս պայմանագիր ունի ակումբի հետ մինչև 2026 թվականի հունիսը։ The Athletic-ի տվյալներով՝ «Ռեալը» դեռևս մինչև Ալաբայի վերջին ծնկի վիրահատությունը կասկածներ ուներ նրա ապագայի վերաբերյալ։ Ֆուտբոլիստը ստացել էր ձախ ծնկի ներքին մենիսկի պատռվածք։

Ակումբը մտածում է ավստրիացուց բաժանվելու վերաբերյալ՝ հատկապես, հաշվի առնելով նրա բարձր աշխատավարձը։ Ըստ Capology-ի՝ Ալաբան տարեկան ստանում է 22,5 միլիոն եվրո (10,8 միլիոն՝ հարկերի վճարումից հետո)։

Այս մրցաշրջանում Դավիդ Ալաբան Լա Լիգայում անցկացրել է ընդամենը 7 հանդիպում։

Fanat, Realmadrid.am