• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լուկաս Վասկեսը կարող է բաց թողնել «Լեյպցիգի» դեմ կայանալիք հանդիպումը

Հոդվածներ

Լուկաս Վասկեսը կարող է բաց թողնել «Լեյպցիգի» դեմ կայանալիք հանդիպումը
12.09.2022
1187 0

Marca-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը կարող է բաց թողնել «Լեյպցիգի» դեմ կայանալիք հանդիպումը։ 

«Մալյորկայի» դեմ կայացած խաղի ընթացքում Լուկասը վնասվածքի պատճառով ստիպված եղավ լքել խաղադաշտը։ Նրան փոխարինեց Դանի Կարվախալը։ 

Վասկեսն այսօր բուժզնման կենթարկվի, որից հետո պարզ կդառնա, թե որքանով է լուրջ նրա վնասվածքը։ Ամեն դեպքում մեծ է հավանականությունը, որ իսպանացին չի կարողանա մասնակցել թիմի առաջիկա հանդիպմանը։ Այդպիսով «Լեյպցիգի» դեմ խաղում աջ պաշտպանի դիրքում հանդես է գալու Կարվախալը։ 

Հիշեցնենք, որ Բենզեման և Միլիտաոն ևս վնասվածքներ ունեն ու չեն կարողանա մասնակցել այդ խաղին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված