Հոդվածներ

«Չելսին» ևս 15 մլն ֆունտ կստանա Ազարի տրանսֆերի համար
30.05.2022
2697 0

«Չելսին» ևս 15 մլն եվոր կստանա «Ռեալից» Էդեն Ազարի տրանսֆերի համար։ 

Daily Mail-ի փոխանցմամբ, բելգիացու պայմանագրում եղել է կետ, ըստ որի «Ռեալի»՝ ՉԼ-ն հաղթելու դեպքում «Ազնվականները» պետք է ստանան 15 մլն ֆունտ։ 

Դա տեղի կունենա նույնիսկ այն դեպքում, որ Ազարը մրցաշարի ընթացքում ընդամենը 84 րոպե խաղաժամանակ է ստացել։ Էդենը մասնակցել է «Շերիֆի», «Ինտերի» և «ՊՍԺ»-ի դեմ հանդիպումներին։ 

«Լիվերպուլի» դեմ կայացած եզրափակչում Ազարը տեղ էր գտել թիմի հայտացուցակում, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։ 

«Ռեալի» կազմում անցկացրած երեք տարիների ընթացքում բելգիացին մասնակցել է 66 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ։  Նրա տրանսֆերային արժեքը բոնուսների վճարումից հետո կկազմի 130 մլն ֆունտ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված