• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» հետաքրքրված է «Աթլետիկ Բիլբաոյի» ֆուտբոլիստի ծառայություններով

Հոդվածներ

«Ռեալը» հետաքրքրված է «Աթլետիկ Բիլբաոյի» ֆուտբոլիստի ծառայություններով
16.11.2023
1503 0

As-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Բիլաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Վիլիամսի ծառայություններով։ 

Նշվում է, որ 21-ամյա ֆուտբոլիստին արդեն տևական ժամանակ է հետևում է կատալոնական «Բարսելոնան», սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում բանակցություններ սկսել վերջինիս տրանսֆերի համար։ 

«Բարսայի» ծրագիրն է համոզել Վիլիամսին նոր պրոեկտով, սակայն երկու ակումբների միջև ընտրության առաջ կանգնելու դեպքում Նիկոն նախապատվությունը կտա «Արքայական» ակումբին։ 

Իսպանացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին», «Նյուքասլը», «Լիվերպուլը» և «Ասթոն Վիլան», սակայն անձամբ ֆուտբոլիստը ցանկություն ունի մնալ Իսպանիայում։ 

Վիլիամսի հրաժարագինը կազմում է 50 մլն եվրո, սակայն նրա պայմանագիրը նախատեսված է մինչ 2024 թվականը։ 

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Նիկոն «Աթլետիկի» կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված