Հոդվածներ

ՖԻՖԱ-ն կլորիկ գումար կփոխհատուցի «Ռեալին»
16.11.2023
1791 0

ՖԻՖԱ-ն գումար կփոխհատուցի Մադրիդի «Ռեալին» այն բանի համար, որ Էդուարդո Կամավինգան վնասվածք է ստացել միջազգային դադարի ընթացքում։ 

Կիսապաշտպանը վնասվածք է ստացել Ֆրանսիայի հավաքականի մարզման ժամանակ՝ բախվելով Ուսման Դեմբելեի հետ։ Նշվում  է, որ նա կարող է մոտ 2 ամիս խաղադաշտ դուրս չգալ։ 

Marca-ի փոխանցմամբ, ՖԻՖԱ-ն Կամավինգայի յուրաքանչյուր բաց թողած օրվա համար «Ռեալին» 20.5 հազար եվրո կվճարի։ Եթե ֆրանսիացին խաղադաշտ դուրս չգա 60 օր, ապա «Սերուցքայինները» այդ ընթացքում 1.2 մլն եվրո կվաստակեն։

Նշենք,  որ նմանատիպ փոխհատուցումների տարեկան սահմանաչափը կազմում է 7.5 մլն եվրո։ 

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված